Զատկածեսը Եղվարդում

Այսօր գնացինք Եղվարդի «Խզուզիկ» քոլեջ։ Մենք հանդիպեցինք «Խզուզիկի» աշակրտների հետ։ Երգեր երգեցինք ու պարեցինք միասին։ Հանդիպեցինք այնտեղի հայկական եկեղեցու քահանային՝ Տեր Հովնանին ։ Հետո գնացինք հաց ուտելու և զատկի խաղեր խաղացինք։ Ես պայուսակիս մեջից չգտա իմ պատրաստած սենդվիչները ու մտածեցի, որ մոռացել եմ տանը, բայց երբ եկա տուն բոլորը գտա պայուսակումս։ Մի քիչ տխրեցի, որ չհյուրասիրեցի ընկերներիս։

Ես շատ հավանեցի մեր ճամփորդությունը։

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *