Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը։
  • Մատենադարանը գտնվում է Կենտրոն համայքում Մաշտոցի
  • Հյուսիսային դպրոցից մինչև Մատենադարան ի՞նչ փողոցներով ենք անցնում։ Րաֆֆու Սեբաստիա փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Մաշտոցի պողոտա
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
  • Երևանյան լիճը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջ, Փակ շուկան, Օպերայիր բալետի շենքը,Սայաթ-Նովայի այգին
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում, համառոտ տեղեություն հավաքել ։
  • Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
  • Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
  • Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *